ՀՀ պատվավոր հյուպատոսը Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության գործընթացը

Լուրեր

21.08.2026 | 13:58
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն Ստեփանավանում թեկնածու է առաջադրել Արայիկ Ներսիսյանին
21.08.2026 | 13:51
Ազատ ոճի ևս երեք հայ ըմբիշներ պարտվեցին Մ-20 ԱԱ-ում
21.08.2026 | 13:43
Պրոբացիայի ծառայության և Ջրվեժ համայնքի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ արձանագրություններ կազմելու մեջ
21.08.2026 | 13:31
Սևանա լճի տարածքում 3100 քմ հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցվել է
21.08.2026 | 13:17
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը դարձել է երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 13:05
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է․ արդյո՞ք սուտ մատնության ենթադրյալ դեպքի առթիվ քննություն իրականացվում է
21.08.2026 | 12:54
«Տելեգրամ»-ով 5 կգ մարիխուանա իրացնելու փորձի գործով նախաքննությունն ավարտվել է
21.08.2026 | 12:42
Ալեքսանդր Բատրակովը դարձել է երկրորդ ամենաթանկ ռուս ֆուտբոլիստը պատմության մեջ
21.08.2026 | 12:34
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը
21.08.2026 | 12:22
Մասիսի գազալցակայանում վիճաբանության ժամանակ գազային ատրճանակ է գործադրվել․ 3 անձ ձերբակալվել է
21.08.2026 | 12:10
Պապիկյանը դիրքեր է այցելել // ՀՀ-ն երրորդ երկրի է դիմել հայ գերիներին այցելելու հարցով․ ԼՈՒՐԵՐ
21.08.2026 | 12:03
46-ամյա Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան
21.08.2026 | 11:55
Զանգերի կենտրոնի անդրազգային հանցավոր կազմակերպությունը մոտ 3.5 մլրդ դրամ է հափշտակել․ ՔԿ
21.08.2026 | 11:43
ՀՀ պատվավոր հյուպատոսը Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության գործընթացը
21.08.2026 | 11:31
Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
Բոլորը

Արիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարդան Արաբյանը մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանը՝ ի պատիվ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի։ Կարճատև զրույցի ընթացքում կողմերը կարևորել են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովին հաջորդած ձեռքբերումներն ու ԱՄՆ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։

«Արիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարդան Արաբյանը, որպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ, մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կողմից, ի պատիվ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, կազմակերպված ընդունելությանը։

Ընդունելության ընթացքում հյուպատոս Արաբյանը կարճատև զրույց է ունեցել խոսնակ Ջոնսոնի և կոնգրեսական Համադեի հետ։ Զրույցի ընթացքում կարևորվել են Սպիտակ տանը 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովին հաջորդած ձեռքբերումները, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ու ամրապնդման գործում։

Հյուպատոսը նաև փոխանցել է դեսպան Նարեկ Մկրտչյանի շնորհակալությունը՝ դեսպանությանը ընդունելությանը մասնակից դարձնելու համար»,- ասված է ՀՀ-ում ԱՄն դեսպանության տարածած հաղորդագրությունում։