Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
Քաղաքականություն
20.08.2026 | 21:39
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար շնորհվելու է Հեսսեյան խաղաղության մրցանակը։ Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։
Նա մրցանակը կստանա սեպտեմբերի 18-ին՝ Գերմանիայի Վիսբադեն քաղաքում՝ Հեսսենի դաշնային երկրամասի խորհրդարանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։ Այս մասին հայտնել են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։
Մրցանակը կազմում է 25 հազար եվրո և 1994 թվականից շնորհվում է Ալբերտ Օսվալդի հիմնադրամի կողմից՝ խաղաղության, հակամարտությունների կանխարգելման և ժողովուրդների միջև փոխըմբռնմանն ուղղված ջանքերի համար։


