Մեզ դրա համար նստացնում էին, ձեզ՝ չէ․ Լիանա Մանուկյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:40
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուտում աճեցված ձուկ․ ՍԱՏՄ-ի տվյալները և բաց մնացած հարցերը
20.08.2026 | 19:27
Մեզ դրա համար նստացնում էին, ձեզ՝ չէ․ Լիանա Մանուկյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:14
Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք դժվարին ժամանակներ, և ՀՀ-ն զգացել է Կանադայի աջակցությունը. նախագահը՝ դեսպանին
20.08.2026 | 19:00
Անի Ավետիսյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ. նա Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ է
20.08.2026 | 18:53
Telegram-յան ալիքների միջոցով թմրամիջոցներ իրացնողներ են հայտնաբերվել․ առգրավվել է ավելի քան 2,6 կգ մեթամֆետամին
20.08.2026 | 18:42
Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
20.08.2026 | 18:27
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չի քանդվի․ այն գործարկվելու է որպես նոր տերմինալ
Բոլորը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիանա Մանուկյանին հարց ուղղեց նույն խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը։

Ղազարյանը հիշեցրեց, որ 2026 թվականի բյուջեի նախագծի դեկտեմբերյան քննարկումների ժամանակ կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէր, իսկ վարչապետն ու համապատասխան նախարարը հայտարարում էին միջոցների բացակայության մասին։

Ըստ Ղազարյանի՝ երբ ներկայացվում էին մասնագիտական հիմնավորումներ (այդ թվում՝ «Հայաքվե» քաղաքացիական միավորման կողմից), իշխանություններն այդ առաջարկները որակում էին որպես «հիբրիդային պատերազմի դրսևորում Հայաստանի դեմ»։ Սակայն ընտրություններից երեք ամիս առաջ կառավարությունն ընդունել է մոտ 80 միլիոն դոլարի լրացուցիչ ծախս պարունակող որոշում՝ շուրջ 600,000 քաղաքացիների թոշակները 100,000 դրամով բարձրացնելու վերաբերյալ։ Ղազարյանը խնդրեց գնահատել այս գործընթացը, որին տվել է «նախընտրական կաշառքի որակում»։

Լիանա Մանուկյանը նշեց, որ միշտ կողմ է կենսաթոշակների բարձրացմանը, սակայն նկատեց, որ քանի որ դա իշխանության 2021 թվականի նախընտրական ծրագրի մասն էր, առկա են կասկածներ.

«…Մենք կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ այս ընթացքում չէր բարձրացվում, որ նախընտրական շրջանում բարձրացվի՝ ինչ-որ դիվիդենդներ ստանալու նպատակով»։

Մանուկյանը նաև հավելեց որ որպես բյուջե պլանավորած անձ՝ դժվարանում է պատկերացնել նման խոշոր ծախսային հոդվածների՝ առանց նախնական պլանավորման իրագործումը, սակայն հույս է հայտնել, որ հանձնաժողովում աշխատանքը թույլ կտա պարզել ֆինանսավորման աղբյուրները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան