Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:40
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուտում աճեցված ձուկ․ ՍԱՏՄ-ի տվյալները և բաց մնացած հարցերը
20.08.2026 | 19:27
Մեզ դրա համար նստացնում էին, ձեզ՝ չէ․ Լիանա Մանուկյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիաննա Մանուկյանի առաջադրման հարցի քննարկման ժամանակ թեկնծուին հարցեր ուղղեց պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ Նա անդրադարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցադրումներին, պետական պարտքի կառուցվածքին և պատգամավորների հայտարարագրած եկամուտներին։

Մեսրոպ Մանուկյանը նշել է, որ դժվարացել է հասկանալ Արման Եղոյանի և Էդուարդ Աղաջանյանի հնչեցրած հարցերը, ինչպես նաև դրանց տրված պատասխանները։

Մեսրոպ Մանուկյանը հիշատաեց իշխանական պատգամավորներ Կարեն Սարուխանյանին և Անանիկ Ոսկանյանին։
«Կարեն Սարուխանյանը՝ ձեր ՔՊ-ական, կամ Անանիկ Ոսկանյանը հայտարարագրերի մեջ օդից փող է գալիս, օդից՝ չգիտես որտեղից կպնում է այդ փողը, ոնց որ, օրինակ, Հայաստանում այս Ուկրաինայի պատերազմի արդյունքում օդից փող է կպել»,- ասաց նա։

Պատգամավորը համեմատություն է անցկացրել ծախսերի պլանավորման և հնարավոր հետևանքների միջև։

«Օրինակ՝ Անանիկը իրենց գյուղում՝ Պեմզաշենում, տուն է ուզում սարքի։ Բայց քանի որ եկող տարի այդ փողը չի կպնում, մարդ է, կարող է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բռնի, այդ մարդու գլխին գործ հարուցի, այս պարագայում այդ մարդու տան կրիշը տանիքը ծակ կմնա, ջուրը կլցվի, եղած շենքը կքանդվի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան