Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ

Լուրեր

20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:40
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուտում աճեցված ձուկ․ ՍԱՏՄ-ի տվյալները և բաց մնացած հարցերը
20.08.2026 | 19:27
Մեզ դրա համար նստացնում էին, ձեզ՝ չէ․ Լիանա Մանուկյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:14
Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք դժվարին ժամանակներ, և ՀՀ-ն զգացել է Կանադայի աջակցությունը. նախագահը՝ դեսպանին
20.08.2026 | 19:00
Անի Ավետիսյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ. նա Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ է
Բոլորը

Գազայի հատվածից առողջական ծանր խնդիրներ ունեցող 3 երեխա իրենց ծնողների/ուղեկցողների հետ կտեղափոխվի Հայաստան՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու նպատակով: Այս մասին նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում, որով նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը հատկացնել 16,74 մլն դրամ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱԳՆ-ի հետ համատեղ նախապես դիտարկվել էր 11 երեխայի տվյալ, որոնցից ընտրվել էր 7-ը։ Ի վերջո, Հայաստան տեղափոխվելու և առավելագույնը 1 ուղեկցող ունենալու պայմանին համաձայնել են 3 երեխայի ընտանիքները։

Ըստ նախագծի հիմնավորման՝ բուժման ընդհանուր նախահաշիվը կազմելու է 12,5 մլն դրամ։
«Արաբկիր» ԲԿ բուժվելու է մեկ երեխա, որին լյարդի և երիկամի փոխպատվաստում կանեն (ախտորոշումը՝ առաջնային հիպերօքսալուրիա)։ Անհրաժեշտ է դեղորայքային մակարդակի որոշում, բիոպսիա և դիսպանսեր հսկողություն (արժեքը՝ մոտ 1 մլն դրամ)։

Մյուս երկու երեխաները «Նորք-Մարաշ» ԲԿ-ում բուժում կստանան, որոնք ունեն սրտի բնածին ծանր արատներ և վիրահատական կամ ինտերվենցիոն միջամտության կարիք ունեն (արժեքը՝ 3,5 մլն և 8 մլն դրամ)»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նշվում է, որ տարհանման և ճանապարհի ծախսերը կկազմեն մոտ 4,2 մլն դրամ։

Տարհանումն իրականացվելու է Հորդանանով (Իսրայելի և Հորդանանի սահմանին գտնվող «Ալենբի» կամուրջ-անցակետով)՝ որպես առավել ապահով և հարմար երթուղի։
Անցակետից միկրոավտոբուսով նրանք կտեղափոխվեն Ամմանի օդանավակայան, որտեղից էլ կանոնավոր չվերթով՝ Երևան։

Փոխադրման գումարը ներառում է ավիատոմսերը, միկրոավտոբուսի վարձակալությունը, գիշերակացը և գործուղման ծախսերը։
Բուժման և ուղեկցողների կացության բոլոր ծախսերը հոգալու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ չծախսված գումարները կվերադարձվեն պետբյուջե։

Անի Թամրազյան