Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին
Քաղաքականություն
20.08.2026 | 17:35
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում․ տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար։ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել են բարեկամական և վստահության վրա հիմնված հարաբերություններ, որոնք վերջին տարիներին ակտիվ զարգացում են ապրում։

