«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է մինչև կեսգիշեր աշխատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Ազգային ժողովի նիստին «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը հայտարարեց, թե խմբակցության ներքին քննարկումից հետո առաջարկում են երկարաձգել աշխատանքային ժամը՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված աշխատել մինչև 24։00-ն։

Հիշեցնենք, որ մինչ այդ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն առաջարկեց այսօր ժամը 18։30-ից մինչև 20։00-ն նոր նիստ գումարել։ Ընդդիմադիրներն առարկեցին՝ նշելով, որ արդեն իսկ պայմանավորվածություններ ունեն այդ ժամերին՝ այդ թվում ընտրողների հետ։ Ալեքսանյանի առաջարկն ընդունվեց։

Հարությանյանին նիստը նախագահողը պարզաբանեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ չի տալիս նման երկարաձգում. «Կանոնակարգ օրենքը սահմանում է որ միայն մեկ նիստ կարող ենք ավելացնել»։

Նշենք՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանձնաժողովների թեկնածուներին չընտրելուց հետո խմբակցության ղեկավարը հայտնել էր, որ այս անգամ օգտագործելու են իրենց բոլոր հնարավորությունները, հարցեր տալու և ելույթներ ունենալու առիթները։

Իսկ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը հարց էր ուղղել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին՝ կապված ընդդիմադիր խմբակցության թեկնածուների առաջադրման գործընթացի և ելույթների մարտավարության հետ․ «Սա վրեժխնդրությո՞ւն է ձեր թեկնածուներին չընտրելու համար»։

Մանրամասնեը՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան