«Գործ տա՞լ, թե հաղորդում ներկայացնել»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Ալեքսանյանն անջատեց Քոչարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

Ազգային ժողովի նիստում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության քննարկումների ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց նիստերի դահլիճում։

Պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձավ թեկնածու պարոն Ֆարմանյանի ընտրության շուրջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից հնչեցված հարցադրումներին, որոնք, ըստ նրա, վերաբերում էին 1991 թվականից սկսած ՊԵԿ համակարգի բացթողումները թեկնածուի հետ կապելուն։ Քոչարյանը նշել է, որ պատգամավորներից մեկն ակնարկել է թեկնածուի դեմ հաղորդում ներկայացնելու կամ, ժողովրդի լեզվով ասած, «գործ տալու» մասին։

Այս արտահայտությանն արձագանքեց նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանը՝ նշելով. «Ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է»։ 

Լևոն Քոչարյանը փորձեց շարունակել միտքը՝ հորդորելով լսել մինչև վերջ, սակայն նիստը նախագահողի հրահանգով նրա խոսափողն անջատվեց։

Վահագն Ալեքսանյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետությունում չկա նման բան ու չկա մի պատգամավոր, որը կարող է այս դահլիճում Ոստիկանությանը հաղորդում ներկայացնելը անվանի «գործ տալ»»։ 

Նա նախազգուշացրեց, որ նման արտահայտություն թույլ տվող պատգամավորների խոսափողները կանջատվեն։

Բանավեճին միջամտեց պատգամավոր Արման Եղոյանը, որի նկատմամբ նախագահողը կիրառեց կարգապահական տույժ։ 

«Մեկ նիստի ընթացքում Դուք զրկվում եք ձայնի իրավունքից»,- ասաց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան