Ֆրանսիական «GEO» ամսագրում լույս է տեսել Արցախին նվիրված հոդվածաշար

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Ֆրանսիական հեղինակավոր «GEO» ամսագրի դեկտեմբերյան համարում լրագրող Պատրիկ Բուատեի հեղինակությամբ լույս է տեսել Արցախին նվիրված 16 էջից բաղկացած հոդվածաշար: «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» խորագիրը կրող հոդվածաշարն Արցախն ընթերցողին ներկայացնում է որպես վանքերով ու այգիներով հարուստ, Հայաստանի մի կտորը հանդիսացող չճանաչված պետություն, որը բաց երկիր է և աշխարհին ցանկանում է ցույց տալ իր ողջ գրավչությունը:

Հոդվածում անդրադարձ է կատարվում 19-րդ դարասկզբից սկսած Արցախ աշխարհի պատմությանը, ղարաբաղյան հակամարտությանը և դրա կարգավորման գործընթացի որոշ ասպեկտներին, Արցախի պատմամշակութային ժառանգությանը, տնտեսությանը և դրա տարբեր ճյուղերին, մասնավորապես տուրիզմի զարգացմանը, պատերազմի սպառնալիքի տակ Արցախի բնակչության առօրյա կյանքին: Հոդվածագիրը նշում է, որ չնայած անորոշ կարգավիճակին, երկրի տնտեսությունը զարգանում է՝ արձանագրելով տարեկան 10 տոկոս աճ:

«Հայերի համար Արցախը պատմությամբ հագեցած վայր է, ազգային դիմադրության սիրտը, վերջին ամրոցը, որտեղ պատսպարվում էին թշնամու հարձակման ժամանակ, նաև՝ ուխտագնացության վայր, իր վանքերի շնորհիվ (Դադիվանք, Գանձասար), որոնք հայերի պատմա-մշակութային ժառանգության ամենահիասքանչ նմուշներից են», – նշում է հեղինակը: