Վահագն Ալեքսանյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցությունը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերի խորացման, ժողովրդավարական ձեռքբերումների ամրապնդման և տնտեսական գործընկերության զարգացման հարցերը։

«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն օգոստոսի 20-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։

Դեսպանը շնորհավորել է Վահագն Ալեքսանյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ։

ԱԺ փոխխոսնակը դեսպանին է ներկայացրել խորհրդարանական արդյունավետ գործունեության ծավալման առանցքային ուղղություններն ու առաջնահերթությունները։ Երկուստեք կարևորվել են ժողովրդավարական ձեռքբերումների խորացումն ու ամրապնդումը։

Զրուցակիցները դիտարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները՝ շեշտելով բարեկամական խմբերի գործունեության ու փոխադարձ այցերի աշխուժացումը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև ինչպես մի շարք ոլորտային, այնպես էլ առանձնահատուկ տնտեսական գործընկերության զարգացման հանձնառությունը»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։