Ռոբասերժասամվելական է, իսկ Տեր Արամը չի կարող լինել նիկոլական. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.08.2026 | 15:05Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին հոգևորականների քաղաքական դիրքավորմանը, իր հասցեին հնչող որակումներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում կայացված որոշումներին և կառավարական կադրային փոփոխությունների մասին լուրերին։
Արձագանքելով քահանա Տեր Արամի դժգոհությանը, թե իրեն «նիկոլական» անվանելով վիրավորել են, վարչապետը նշեց, որ ցանկացած բարեպաշտ հոգևորականի համար քաղաքականացված որակումները պետք է վիրավորական լինեն․ «Բոլոր քահանաները պետք է լինեն հիսուսական և ուրիշ ոչ մի բան»։
Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ նաև Գարեգին Բ կաթողիկոսին․ «Դուք գնացեք ու Կտրիճին հարցրեք, որ ինքը ռոբասերժասանվելական է, ու ինքը դրանից չի վիրավորվում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

