Ինձ չկարողացավ կանգնեցնել Խորհրդային միությունը՝ իր ԿԳԲ-ով, մի հատ խորը շունչ քաշեք և խելքներդ գլուխներդ հավաքեք. Դավիթ Շահնազարյան

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

«Ինձ, հարյուրների ու հազարների 30 տարի չկարողացավ կանգնեցնել Խորհրդային միությունը՝ իր ԿԳԲ-ով, բանտերով ու բանակով։ Մի հատ խորը շունչ քաշեք և խելքներդ գլուխներդ հավաքեք։ Այս վարչախմբի իշխանությունը բավական կարճ է լինելու։ Մի դարձեք հանցակից Փաշինյանին»,- այսպես իրավապահ մարմիններին դիմեց ՀՀԿ ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանը։

Նա կոչ է անում պետությունը պաշտպանել հեղափոխությունից, իր խոսքով՝ «չարիքից»։

ՀՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսի ընթացքում Շահանզարյանը մի քանի անգամ քաղաքացիներին կոչ արեց քվեարկել Հանրապետականի օգտին՝ եթե չքվեարկեն, կրակոց կգնա դեպի Արցախը։ Լրագրողի դիտարկմանը՝ Հանրապետականներին այլ արգումենտ չի մնացել, որի համար Հանրապետականին պետք է քվեարկել, և փորձում են այսպիսի սպառնալիքով քաղաքացիներից քվե կորզել, Շահնազարյանը պատասխանեց․«Արգումենտները տասնյակ ու հարյուրավոր են, բայց սա է այն պատճառը, որ ես մտել եմ քաղաքականություն, և գտնվում եմ այն ցուցակում, որը միակն է, որը ոչ միայն այս հարցը հասկանում է, և պայքարելու է դրա համար։ Խրամատի այն հատվածում 1+9 ուժեր են՝ գորշ հատվածը նկատի ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի կամակատարներն են։ Քաղաքացին պետք է գիտակցի, որ Փաշինյանին տված ձայնը հարված է Արցախին և Հայաստանի պետականությանը»։