Պրոբլեմ ա, որ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ ա եղել էս 8 տարիների ընթացքում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
Բոլորը

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ 2018 թվականից ի վեր կառավարող թիմում ներգրավված նոր կադրերի պահպանմանը, դատաիրավական համակարգից դժգոհություններին և ընդդիմադիրների ձերբակալություններին, ինչպես նաև Վարդաշենի բնակիչների բնակարանային փոխհատուցումներին։

Լրագրողն անդրադարձել է միջազգային կրթություն ունեցող կադրերով կառավարության համալրմանը՝ որպես օրինակ բերելով Տաթևիկ Ռևազյանին։ Հարցին, թե 2018-ի նոր կադրերից ովքեր են շարունակում աշխատել թիմում, վարչապետը նշել է. «Այո՛, կա այդպիսի մարդ, օրինակ՝ Սուրեն Թովմասյանը, որը 2018, թե 2019 թվականից Կադաստրի կոմիտեի ղեկավարն է»։

Անդրադառնալով դատական համակարգից դժգոհություններին և դրան զուգահեռ ընդդիմադիր գործիչների (Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թևանյան) ձերբակալություններին ու կալանավորումներին՝ Փաշինյանն ընդգծեց, որ դատաիրավական համակարգը հաճախ հանդես է գալիս որպես էլիտաների հետաքրքրությունների արտահայտիչ։

Գագիկ Ծառուկյանի՝ նախկինում ազատության մեջ գտնվելու վերաբերյալ վարչապետը հայտարարեց. «Իսկ ո՞վ է ասել ընդհանրապես, որ Գագիկ Ծառուկյանը այս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ»։

Փաշինյանը հավելեց, որ համակարգը սահմանադրական կարգավորումների պատճառով նախագծված է այնպես, որ «ծառայի վերնախավին, ոչ թե ժողովրդին»։ Ըստ նրա՝ այս ֆունդամենտալ խնդիրը հնարավոր չէ լուծել առանց սահմանադրական փոփոխությունների և նոր սահմանադրության ընդունման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան