Ուղերձ եմ տվել, որ չափազանցությունների գիրկն ընկնել պետք չէ. Փաշինյանը` Արեգնազ Մանուկյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ կալանավորված անձանց ընտանիքի անդամների և երեխաների հետ տեսակցությունների արգելքներին, ինչպես նաև նախկին նախագահ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթղթերի իսկությանը։

Լրագրողն իր հարցադրման մեջ հիշեցրել է նախկին իշխանությունների օրոք Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն դիրքորոշումը, թե մարդկանց իրենց մանկահասակ երեխաների կամ ընտանիքի անդամների հետ տեսակցելու վրա արգելք դնելը «հաշվեհարդար է» և «ուղղակի խոշտանգման մասին է խոսում»։ 

Լրագրողը մատնանշել է, որ ներկայումս ևս առկա են նմանատիպ սահմանափակումներ, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանի, Ավետիք Չալաբյանի և վերջերս՝ Արեգնազ Մանուկյանի պարագայում, ում երեխային միայն վերջերս է թույլատրվել տեսակցել ծնողին։

Արձագանքելով այս հարցադրմանը՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ տեղյակ է Արեգնազ Մանուկյանի հետ կապված վերջին իրավիճակին և համապատասխան ուղերձ է փոխանցել գործընկերներին.

«Երեկ լրահոսում տեսա և մեր գործընկերներին այդ ուղերձը տվել եմ, որ կարծում եմ՝ չափազանցությունների մեջ պետք չի ընկնել… Ձեր հարցի տրամաբանությունը կիսում եմ»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ, վարչապետը հայտնել է, որ նախկինում տեղի ունեցած նմանատիպ այլ դեպքերի մասին տեղեկացված չի եղել, քանի որ դրանք իր աչքով չեն ընկել մամուլում։

Լրագրողի երկրորդ հարցը վերաբերում էր նախկին նախագահ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթղթերի հանրայնացմանը, ինչը, ըստ լրագրողի, առ այսօր կասկածների տեղիք է տալիս հանրության շրջանում։

Փաշինյանը պարզաբանեց, որ անձամբ տեսել է այդ փաստաթղթերը, սակայն պատճեն չի պահել. «Այդ թուղթը ես չեմ վերցրել, բայց այդ թուղթը ես տեսել եմ վկայի ներկայությամբ»։

Նրա փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սենյակում, որտեղ ներկա է եղել նաև Արմեն Սարգսյանի այն ժամանակվա խորհրդական կամ օգնական Թևան Պողոսյանը։ Վարչապետը վերահաստատել է, որ փաստաթղթերին ծանոթանալուց հետո գործընթացն ավարտվել է, և ինքը որևէ լրացուցիչ պատճեն չի վերցրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան