Քաղաքացիները գիտեն` որ երկիրն է եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձրել, անուն չեմ տա.Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության հնգամյա ծրագրում տեղ գտած՝ եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերաբերող ձևակերպումներին:

Պատասխանելով կառավարության ծրագրում կաթողիկոսին փոխելու հարցի կարևորության մասին հարցին՝ Ալեքսանյանը նշեց, որ այդ դրույթը եղել է դեռևս իրենց նախընտրական ծրագրում: Ըստ պատգամավորի՝ «քաղաքացիները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տվել են մեծամասնություն խորհրդարանում՝ նաև դա իրագործելու համար»՝ չնայած ընդդիմության կողմից դրա շուրջ ձևավորված քննադատական խոսույթին:

Լրագրողը մեջբերեց կառավարության ծրագրի այն դրույթը, որով եկեղեցու բարենորոգման անհրաժեշտությունը ներկայացվում է որպես հոգևոր անվտանգության ապահովման և «արտաքին ուժերի կողմից հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու փորձերը բացառելու» միջոց, և խնդրեց նշել կոնկրետ անուններ:

Ալեքսանյանը հրաժարվեց կոնկրետ պետություններ կամ հատուկ ծառայությունների սպաների անուններ հնչեցնել՝ նշելով. «Չեմ կարող ասել կոնկրետ անուններ, որովհետև վստահ չեմ, որ հատուկ ծառայությունների՝ կոնկրետ այդ գործողությունները կատարող սպաների անունները ես գիտեմ կամ կարող եմ իմանալ»: 

Նա հավելել է, որ, իր համոզմամբ, քաղաքացիները շատ լավ գիտեն, թե որ երկրների մասին է խոսքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան