Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի և Մոլդովայի միջև սահմանային անցակետին

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Ուկրաինայի տարբեր շրջանների վրա գիշերային զանգվածային հարձակման ժամանակ ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքով հարվածել են նաև Օդեսայի մարզում գտնվող Ուկրաինայի և Մոլդովայի միջև սահմանային անցակետին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, գիշերն անօդաչու թռչող սարքերը ներխուժել են Ռումինիայի և Մոլդովայի օդային տարածք։ Ռումինիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանի մոտ օդային խմբի գտնվելու պատճառով օդ են բարձրացվել երկու իսպանական F-18 կործանիչ և ռումինական ուղղաթիռ։ Անօդաչուներից մեկը հատել է սահմանը Գալաց քաղաքից շուրջ 13 կմ հեռավորության վրա, ապա ընկել Տուլչայի շրջանի անմարդաբնակ տարածքում։

Նույն գիշերը մեկ այլ անօդաչու թռչող սարք խախտել է Մոլդովայի օդային տարածքը։ Ենթադրաբար Shahed 136 (Geran-2) տիպի անօդաչուն օդային տարածք է մտել Ուկրաինայից, ուղղվել դեպի Գագաուզիայի մոլդովական Էտուլիա գյուղ և շուրջ վեց րոպե անց լքել Մոլդովայի տարածքը։ Երկրի Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ այս թռիչքը տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքին գիշերային օդային հարվածների ժամանակ։

Ուկրաինայի վրա ռուսական հարձակման ժամանակ Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել։ Բացի այդ, ցամաքային ՀՕՊ և ռադարային հսկողության համակարգերը բերվել են մարտական ​​պատրաստության։