«Մեր նախորդ ծրագրում Շուշիի դեօկուպացիայի մասին էինք գրել, ՀՀ քաղաքացին ինձ պարտադրել է վերանայել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.08.2026 | 15:29
Քյարքին ՀՀ տարածք չէ, Արծվաշենը ՀՀ տարածք է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:18
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 15:15
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կխաղա Մեդիալիգայում
20.08.2026 | 15:14
«Ուժեղ Հայաստանը» Հայկ Ֆարմանյանի փոխարեն այլ թեկնածու առաջադրեց․ ԱԺ-ն հանձնաժողովի նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:10
Կառավարությունը հաստատել է 2026-2031 թթ․ ծրագիրը // Եվրոպոլում ՀՀ կապի սպայի գրասենյակ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
20.08.2026 | 15:08
Ճամբարակի վթարից տուժած 6 զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունի
20.08.2026 | 15:05
Ռոբասերժասամվելական է, իսկ Տեր Արամը չի կարող լինել նիկոլական. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:00
Հայկ Կոնջորյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են խորհրդարանական համագործակցությունն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
20.08.2026 | 14:54
Ժոզե Մոուրինյոն պատասխանել է Լամին Յամալի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին
20.08.2026 | 14:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 14:44
Ուղերձ եմ տվել, որ չափազանցությունների գիրկն ընկնել պետք չէ. Փաշինյանը` Արեգնազ Մանուկյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չընտրվեցին․ ընդդիմությունը նախագահ ունի միայն ԱԺ հանձնաժողովներից մեկում
20.08.2026 | 14:35
Վերջը դիվերսիֆիկացիան է. Փաշինյանը` ՌԴ սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:30
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 14:25
2026-ի առաջին կիսամյակում անչափահասների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ 1041 վարույթ է քննվել
Բոլորը

2021 թվականի խորհրդարանական ընտրություններին իշխող թիմը մուտք էր գործել Երրորդ հանրապետության գաղափարաբանությամբ, որի նախընտրական ծրագրում արձանագրված էին նաև Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին դրույթները, սակայն քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ շփումները պարտադրեցին արմատապես վերանայել այդ հայեցակարգը։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ քաղաքացիները, հատկապես մեր հանրության այն հատվածը, ում ես ընկալում եմ որպես ՀՀ սնուցող մայրեր, նրանք մեզ և կոնկրետ ինձ, ըստ էության, պարտադրել են վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը, հայացքն ու հայեցակարգը։ Դրա արդյունքում ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը դարձավ տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման հնարավորություն բացելը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի բնորոշմամբ՝ Կառավարության նախորդ ծրագիրը եղել է «հիբրիդային», քանի որ իր մեջ ներառում էր ինչպես խաղաղության նոր օրակարգը, այնպես էլ հին բովանդակության տարրեր։

Նա պնդեց, որ նոր ծրագիրն ամբողջությամբ հիմնված է «Իրական Հայաստանի» և «Չորրորդ հանրապետության» տեսլականի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան