Եթե չընտրեն մեր թեկնածուներին, ունենք մեր մարտավարությունը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոններում ընդդիմադիր թեկնածուների չընտրվելու հավանական սցենարներին և պատգամավոր Դավիթ Ղազինյանին նիստերի դահլիճից հեռացնելու միջադեպին։

Վարդևանյանն ընդգծեց, որ ընդդիմադիր թեկնածուների առաջադրման հարցում պետք է առաջնորդվել իրավական, այլ ոչ թե քաղաքական սկզբունքներով. «Սահմանադրական դատարանի որոշման տրամաբանությունը նրանում է, որ այստեղ քաղաքական որոշումների տիրույթում չպետք է հարցը դիտարկվի։ Ընդդիմադիր խմբակցության կողմից կատարվել է առաջադրում, այն պետք է հարգվի»։

Լրագրողի հարցին, թե ինչպես կվարվի խմբակցությունը թեկնածուների չընտրվելու դեպքում (արդյոք կփոխի թեկնածուներին, թե թափուր կթողնի տեղերը), պատգամավորը պատասխանեց, որ ունեն հստակ գործողությունների ծրագիր. «Մենք ցանկացած իրավիճակի վերաբերյալ ունենք կոնկրետ մարտավարություն։ Պարզապես եկեք չշտապենք, տեսնենք արդյունքները, տեսնենք իրավիճակը»։

Մեկնաբանելով ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Ղազինյանին նախորդ օրը նիստերի դահլիճից հեռացնելու որոշումը՝ Վարդևանյանն այն որակեց ապօրինի. «Մեր գործընկերոջը՝ Դավիթ Ղազինյանին, հեռացրեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճից ակնհայտ ապօրինի կերպով՝ առանց դրա որևէ մի իրավական հիմքի՝ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը խախտելով»։

Նա նշեց, որ ընդդիմության հետագա արձագանքը «առավել քան ողջամիտ էր, տրամաբանական էր, ընդունելի էր»։

Իշխող ուժի կողմից անհրաժեշտ 13 քվեներն ապահովելու հավանականության վերաբերյալ պատգամավորը նշեց, որ որևէ տեղեկություն չունի, և իրենք այդ հարցը չեն քննարկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան