Հույս ունեմ, որ չեմ ընտրվելու հանձնաժողովի նախագահ. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր ընտրվելու հնարավորություններին, ԱԳՆ-ից իր հեռանալու հանգամանքներին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական ու տնտեսական կողմնորոշումներին:

Հանձնաժողովի նախագահի ընտրության և խորհրդարանական գործունեության մասին Հովսեփյանը հայտնեց, որ նախորդ օրվա քննարկումներից հետո հույս ունի, որ չի ընտրվի հանձնաժողովի նախագահ, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցադրումները հիմնականում չեն վերաբերել եվրաինտեգրմանը։ Այնուամենայնիվ, պատգամավորն ընդգծեց, որ պատրաստ է աշխատել ցանկացած կարգավիճակում. «Մենք եկել ենք Ազգային ժողով աշխատելու՝ անկախ նրանից, թե հանձնաժողովում ինչ կարգավիճակում կլինենք, շարունակելու ենք ինտենսիվ աշխատանքները»։

Անդրադառնալով իր աշխատանքային անցյալին՝ Հովսեփյանը հստակեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին գրել է աշխատանքից ազատվելու դիմում և մասնակցել բողոքի ակցիաների։ Այնուհետև՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մեկնել է երեխայի խնամքի արձակուրդ, որում գտնվել է մինչև 2023 թվականը։ Հովսեփյանը պարզաբանեց, որ վերջնականապես համակարգից դուրս է եկել 2023 թվականին՝ իր դիմումի համաձայն։

Խոսելով Եվրոպական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին՝ պատգամավորը նշեց, որ այդ հարցում անհրաժեշտ է հիմնվել մասնագիտական վերլուծությունների վրա։

«Տվե՛ք ինձ համապատասխան վերլուծությունները՝ տնտեսական, իրավական, անվտանգային… Եթե դա բխում է Հայաստանի շահերից, ապա մենք չենք կարող դեմ լինել նման օրակարգին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան