Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարանի և Կուբանի նավթային տերմինալի վրա

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Թաթարստանի և Կրասնոդարի երկրամասի վրա, գրում է Current time-ը։

Թաթարստանի Նիժնեկամսկի քաղաքապետ Ռադմիր Բելյաևը հայտարարել է, որ օգոստոսի 20-ի առավոտյան «հակաօդային պաշտպանության ուժերը հաջողությամբ հետ են մղել տարածաշրջանի վրա ևս մեկ զանգվածային հարձակում»։ Ուկրաինական «Էկզիլենովա+» և «Սուպերնովա+» մոնիթորինգի ալիքները հաղորդում են, որ հարձակման է ենթարկվել «Տանեկո» (Տատնեֆտ) նավթավերամշակման գործարանը։

Exilenova+ и Supernova+ մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը Կրասնոդարի երկրամասում հարձակվել են Թեմրյուկի շրջանում գտնվող Թամանի ենթակայանի (Կուբան-Ղրիմ էներգետիկ կամրջի հիմնական հանգույցը) և Վոլնա բնակավայրում գտնվող «Թամանգասնեֆտ» նավթային տերմինալի վրա։ Հաղորդվում է, որ հուլիսի 30-ին ուկրաինական անօդաչու սարքերը ոչնչացրել են այս տերմինալի 12 պահուստարան։

Բացի այդ, «Крымский ветер»-ը, հղում անելով արբանյակային տվյալներին, հաղորդում է, որ «Պրիմորսկո-Ախտարսկ» ռազմական օդանավակայանի մերձակայքում, որն օգտագործվում է ռուսական բանակի կողմից Ուկրաինայի ուղղությամբ «Շահեդ» հրթիռներ արձակելու համար, հրդեհ է բռնկվել։

Ուլյանովսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Ռուսկին հայտնել է անօդաչու սարքի հարձակման հետևանքով մեկ զոհի մասին։ Նրա տեղեկացմամբ՝ տարածաշրջանի վրա խփվել է 11 անօդաչու սարք։

«Հարձակումը հետ է մղվել Նովոսպասսկի շրջանում։ Ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել։ Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները։ Վերականգնվում է վնասված էլեկտրահաղորդման գծի հենարանը. էլեկտրամատակարարումը չի վնասվել։ Դժբախտաբար, կա մեկ զոհ։ Մեկ երիտասարդ էլ գլխի վնասվածք է ստացել։ Նրա վիճակը ծանր է»,- գրել է նա։

Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել Ռուսաստանին հարվածների մասին հաղորդագրությունները։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի, Տամբովի, Տուլայի, Ուլյանովսկի, Մոսկվայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի, Թաթարստանի, Ազովի ու Սև ծովերի ջրերի վրա որսացել և ոչնչացրել է ուկրաինական 726 անօդաչու թռչող սարք։