Բաքուն դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները դատական ​​հայց են ներկայացրել CNN-ի դեմ ԱՄՆ Դելավեր նահանգի դաշնային դատարան, հաղորդում է կառավարամետ ադրբեջանական Report լրատվական գործակալությունը։

Հայցի հիմք է հանդիսացել հունիսի 5-ին հրապարակված CNN-ի հետաքննությունը։ Դրանում պնդվում էր, որ Իրանի դեմ պատերազմի ժամանակ Իսրայելն իր զորքերն ուղարկել է Ադրբեջան՝ Թեհրանի դեմ գործողություններին մասնակցելու համար։

«Նյութի հրապարակումից առաջ CNN-ը տեղեկացված է եղել ադրբեջանական կողմի դիրքորոշման մասին։ CNN-ի հարցմանն ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախապես պաշտոնապես հերքել է այդ մեղադրանքները և հայտարարել, որ Ադրբեջանի տարածքի օգտագործումը որևէ երրորդ պետության կողմից Իրանի դեմ ռազմական կամ հետախուզական նպատակներով չի թույլատրվում։ Սակայն, չնայած ստացված պատասխանին, Ադրբեջանի դիրքորոշումը հոդվածում բավարար չափով չի արտացոլվել, մինչդեռ հիմնական մեղադրանքները ներկայացվել են անանուն աղբյուրներին հղումով»,- գրել է Report-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցի տվյալներով՝ Ադրբեջանի իշխանությունները երեք անգամ կապ են հաստատել CNN-ի հետ՝ խնդրելով ուղղումներ կատարել նյութում, սակայն դա չի արվել։

CNN-ի հետաքննությունում ասվում էր, որ Իսրայելը գաղտնի կերպով ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով Իրանի դեմ հետախուզական և ռազմական գործողությունների համար։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը տեղակայվել են սահմանի մոտ՝ իրանական Թավրիզ քաղաքից մոտավորապես 100 կիլոմետր հեռավորության վրա։