Խոստանում եմ անել ամեն ինչ, որ դուք՝ ՔՊ պատգամավորներ, չզգաք այն, ինչ զգում եմ ես․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով, որտեղ անդրադարձավ իր քաղաքական ուղուն, եվրոպական արժեքների ընկալմանը և Արցախի հարցին։

Հովսեփյանը հայտարարեց, որ Արտաքին գործերի նախարարությունից ազատման դիմումը գրել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին, ինչից հետո մասնակցել է բողոքի ակցիաների և բերման ենթարկվել։ Նա քննադատեց գործող իշխանությունների որդեգրած գործելաոճը՝ նշելով. «Ձեր բերած եվրոպական արժեքները այն իրական ստանդարտները չեն»։

Թեկնածուն ընդգծեց, որ եվրոպական ինտեգրումը չպետք է դիտարկել սոսկ որպես արտաքին քաղաքական ընտրություն։ Ըստ նրա՝ այն առաջին հերթին «արժեքների, ինստիտուտների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարց է»։ Նա նաև շեշտեց, որ ցանկացած որոշում պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և հայ ժողովրվի շահերի վրա։

Հովսեփյանը ողջունեց նաև Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը մինչև 2027 թվականը։ Նա առաջարկեց ընդլայնել համագործակցությունը՝ նշելով. «Մենք միայն կողմ կլինենք, եթե, օրինակ, Եվրամիությունը լինի խաղաղության մեր երաշխավորներից մեկը»։

Հովսեփյանը հիշեցրել է 150,000 հայրենակիցների գաղթի ճանապարհը և խոստացել անել ամեն ինչ, որպեսզի քաղաքական գործընկերները երբեք չզգան այն, ինչ զգացել է ինքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան