ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ պատգամավորը հեռացվեց նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում իրավիճակը սրվեց ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրված Արեգա Հովսեփյանի ելույթից հետո, ինչի արդյունքում ընդդիմադիր պատգամավորներից մեկը հեռացվեց նիստերի դահլիճից։

Ելույթում Արեգա Հովսեփյանը հիշեցրեց Արցախի շրջափակման ծանր օրերը և բնակիչների սպասելիքները Հայաստանի իշխանություններից։ Նա մեջբերեց գործադիրի ղեկավարի այն խոսքը, թե «Արցախում բնակիչների կյանքին վտանգ չի սպառնում», և նշեց, որ լիովին իրավունք ունի մեղադրելու Արցախի իշխանություններին շրջափակմանը պատշաճ չնախապատրաստվելու համար։

Հովսեփյանն անդրադարձավ նաև բռնի տեղահանությանը՝ նկարագրելով, թե ինչպես են «150 000 մեր հայրենակիցները իրենց ամբողջ կյանքը տեղավորել մեկ ճամպրուկի մեջ և բռնել գաղթի ճամփան»։ Նա խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի իշխանության ներկայացուցիչները երբեք չզգան այն, ինչ զգում է ինքը։

Ելույթից հետո դահլիճում իրավիճակը լարվեց։ Նիստը նախագահողը նախազգուշացում հայտարարեց ընդդիմադիր  պատգամավորներ Տիգրան Աբրահամյանին և Դավիթ Ղազինյանին։ Վերջինիս նկատմամբ կիրառվեց նաև ավելի խիստ տույժ. նախ՝ զրկվեց մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից, իսկ երբ վերջինս շարունակեց խոսել, Ալեքսանյանը որոշեց նրան հեռացնել դահլիճից մինչև օրվա ավարտը։ Նախագահողը ստիպված է եղել դիմել անվտանգության աշխատակիցների օգնությանը՝ պատգամավորին դուրս հրավիրելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան