Մոսկվայում և Մոսկվայի մարզում նավթային ընկերությունների բենզալցակայանները սահմանափակել են բենզինի վաճառքը

Լուրեր

26.11.2026 | 10:50
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանում են Հայաստան. տեղի կունենա «Խաղաղության կամրջի» հերթական հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 10:47
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքի են խաղացել երկրորդ պարտիայում
26.11.2026 | 10:45
18 հազար բալիստիկ ներդիր, 20 մլն դրամի վնաս․ Հակակոռուպցիոն կոմիտեն և Տոնոյանի պաշտպանները տարբեր գնահատականներ են ներկայացնում
26.11.2026 | 10:33
Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի
26.11.2026 | 10:27
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 26-ի դրությամբ
26.11.2026 | 10:19
Փակ է Քարի լիճ տանող ճանապարհը
26.11.2026 | 10:06
Ձյան պատճառով 150 մեքենա արգելափակվել է ճանապարհներին․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 09:52
Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020-ին բանակի համար ընդունված զրահաբաճկոնների ներդիրներին
26.11.2026 | 09:44
Կառավարությունը 104.3 մլն դրամի արտոնություն կտա Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերության
25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մի քանի խոշոր ռուսական նավթային ընկերությունների պատկանող բենզալցակայանները սահմանափակել են բենզինի վաճառքը Մոսկվայում և Մոսկվայի մարզում, Reuters-ին հայտնել են «Ռոսնեֆտ»-ի, «Գազպրոմնեֆտ»-ի և «Տատնեֆտ»-ի հաճախորդների սպասարկման թեժ գծերում, փոխանցում է Moscow Times-ը։

Օգոստոսին Ռուսաստանի որոշ շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայի և Մոսկվայի մարզի ամենախիտ բնակեցված հատվածներում, կրկին նավթամթերքի դեֆիցիտ է, ինչը դարձել է վառելիքի ճգնաժամի երկրորդ ալիքը, որը թափ էր հավաքում մայիսից և հուլիսին մի փոքր նվազել էր։

Նախօրեին էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևն ընդունել է Ռուսաստանում բենզալցակայաններում հերթերի խնդիրը՝ ասելով, որ իշխանություններն աշխատում են դրա լուծման ուղղությամբ։

«Ռոսնեֆտ»-ի թեժ գծի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերության բոլոր բենզալցակայաններում բենզինի վաճառքը սահմանափակվում է մեկ մեքենայի համար 30 լիտրով։ Դիզելային վառելիքի պարագայում սահմանափակումներ չկան, իսկ լցակայաններում սպասման ժամանակն ավելացել է պահանջարկի աճի պատճառով։

«Լուկօյլ»-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հայտնել է վառելիքի տեղային սահմանափակումների մասին՝ պահանջարկի աճի և գործարանի չպլանավորված սպասարկման պատճառով, սակայն վաճառքի սահմանաչափերը։

«Լուկօյլ»-ի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։

«Գազպրոմնեֆտ»-ն ավտոմատացված բենզալցակայաններում բենզինի և դիզելային վառելիքի 40 լիտրի սահմանաչափ է սահմանվել, մինչդեռ ընկերության մյուս լցակայաններում դիզելային վառելիքի սահմանափակումներ չկան, իսկ բենզինը վաճառվում է մեկ մեքենայի համար 60 լիտրի չափով, հայտնել է թեժ գծի ներկայացուցիչը:

«Տատնեֆտ»-ը սահմանափակել է բենզինի վաճառքը իր լցակայաններում մինչև 50 լիտրով, իսկ դիզելային վառելիքի վաճառքը՝ ոչ ավելի, քան 400 լիտր։

«Սուրգութնեֆտեգազ»-ի մամուլի ծառայությունը չի պատասխանել հեռախոսազանգին: