Ֆրանսիան արտաքսում է երկու իրանցի դիվանագետների՝ Թեհրանի հետ լարվածության սրման ֆոնին
Քաղաքականություն
19.08.2026 | 15:44
Ֆրանսիան երկու իրանցի դիվանագետների կարտաքսի այն բանից հետո, երբ Թեհրանի անվտանգության ծառայություններն անցյալ ամիս ձերբակալել և հարցաքննել են Իրանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների։ Politico-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն։
Վեճը սկսվել է հուլիսի 19-ին, երբ Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ, որոնցից մեկը մշակութային կցորդն է, մի քանի ժամ հարցաքննվել են։ Ըստ Բարրոյի՝ նրանք «ծեծի են ենթարկվել»։ Փարիզն Իրանի անվտանգության ծառայություններին մեղադրել է դիվանագիտական պաշտպանության «կոպիտ խախտմամբ դիտավորյալ» սպառնալիքի ակտ կատարելու մեջ։
Թեհրանը հերքում է այս վարկածը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ֆրանսիացի դիվանագետները խախտել են Վիեննայի կոնվենցիան, ինչի պատճառով անցանկալի անձ են հայտարարվել, արգելվել է նրանց վերադառնալ Իրան երկրից հեռանալուց հետո։
Իրանի Հետախուզության նախարարությունը հաղորդել է, որ ֆրանսիացի դիվանագետները հուլիսին Թեհրանում գաղտնի հանդիպման են մասնակցել օտարերկրյա միջամտության հետ կապված խոշոր գործով կասկածյալների հետ։

