Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 103-ը 103-ի դիմաց
Քաղաքականություն
19.08.2026 | 13:53
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռազմագերիներ է փոխանակել Ուկրաինայի իշխանությունների հետ։ Կողմերից յուրաքանչյուրը հանձնել է 103-ական գերու, գրում է Meduza-ն։
Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել փոխանակումը։
Գերիների նախորդ փոխանակումը տեղի է ունեցել հունիսի 26-ին, երբ երկու կողմերը հանձնել են 160 գերի։
Հուլիսին և օգոստոսին Մոսկվան և Կիևը զոհված զինվորների մարմիններ էին փոխանակել։

