4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ կոնստրուկտորը՝ Ադրբեջանը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանը և իշխանությունների որդեգրած թեզերին՝ հայտարարելով, որ երկիրը կանգնած է նոր մարտահրավերների առջև։

Պատգամավորը քննադատեց իշխանական պատգամավորների այն հարցադրումը, թե ինչու է ընդդիմությունն օգտագործում «հայկական շահ» եզրույթը «ՀՀ շահի» փոխարեն։ Ըստ նրա՝ դրանք նույնական շահեր են. «Երբ որ Հայաստանի Հանրապետությունից հանում եք հայկական շահը, դա այլևս հայկական պետություն չէ»։

Սաղաթելյանը պնդեց, որ իշխանության առաջ քաշած «իրական Հայաստանի» կամ «Չորրորդ հանրապետության» մոդելն իրականում արտաքին նախագիծ է։

«Չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը»,- հայտարարեց  նա՝ հավելելով, որ իշխանությունը կատարում է սոսկ PR մասնագետի և «սեյլզ մենեջերի» դեր՝ այդ գաղափարը ժողովրդին վաճառելու համար։

Ընդդիմադիր գործիչն ընդգծեց սփյուռքի՝ որպես ռազմավարական ներուժի կարևորությունը և հարցադրում արեց իշխանությանը, թե ինչու են «ծանր տանում» Հայ դատի հաջողությունները, օրինակ՝ ԱՄՆ-ում 907 բանաձևի կիրառումը կամ Կանադայի կողմից «Բայրաքթարների» դետալների մատակարարման արգելքը։

Սաղաթելյանը կանխատեսեց, որ ներկա քաղաքականության հետևանքով Հայաստանը կհայտնվի անվտանգային վակուումում. «Հայաստանը դուրս է մնալու ՀԱՊԿ-ից, բայց երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնալու։ Հայաստանը դուրս է մնալու ԵԱՏՄ-ից, բայց Եվրոմիության անդամ չի դառնալու»։

Նա ամբողջ պատասխանատվությունը բարդեց գործող իշխանության վրա՝ նշելով, որ երկիրը գիտակցված կերպով կանգնեցվում է ծանր փորձությունների առջև։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան