ԱՄՆ-ն և Կանադան համաձայնել են կասեցնել նոր մաքսատուրքերը․ Թրամփ

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Միացյալ Նահանգները դադարեցնում է Կանադայից ներմուծվող ապրանքների համար սահմանված նոր՝ 50 տոկոս մաքսատուրքերը, այն բանից հետո, երբ երկու երկրները համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես երեք օրով կասեցրել եմ Կանադայի դեմ սահմանված 50 տոկոս մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին վաղը առավոտյան»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում:

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Կանադան համաձայնել են վերսկսել Keystone XL նավթատարի նախագիծը, որը նախատեսված էր նավթը Կանադայից ԱՄՆ տեղափոխելու համար: Նախագիծը չեղարկվել էր Թրամփի՝ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի օրոք: Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ մաքսատուրքերի դադարեցման որոշումը կգործի անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման պայմաններում։

Իր հերթին, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտնել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ինտենսիվ քննարկումներ է ունեցել Թրամփի հետ՝ փորձելով կանխել մաքսատուրքերի սահմանումը և ապահովել «ավելի մեծ հստակություն և իրական օգուտներ կանադական բիզնեսների, աշխատողների, ֆերմերների և ընտանիքների համար»:

«Նշանակալի առաջընթաց է գրանցվել, չնայած դեռևս շատ կարևոր աշխատանք կա անելու»,- ընդգծել է նա։

Դոնալդ Թրամփը հուլիսի 20-ին գործադիր հրամանագրեր էր ստորագրել, որոնք լրացուցիչ մաքսատուրքեր էին նախատեսում կանադական ապրանքների լայն տեսականու համար։

Նախատեսվում է, որ ԱՄՆ նոր մաքսատուրքերն ուժի մեջ պետք է մտնեն այսօր՝ օգոստոսի 19-ին։ Դրանք չէին տարածվում էներգակիրների, կալիումի արտադրանքին և այն ապրանքներին, որոնց համար ոլորտային մաքսատուրքեր են գործում։

Ի պատասխան՝ Մարկ Քարնին հայտարարել է, որ Օտտավան պատրաստ է «ինտենսիվացնել» բանակցությունները Վաշինգտոնի հետ և ներկայացրել է վեճերը լուծելու և USMCA-ն արդիականացնելու առաջարկներ: