Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ մեկ վիրավոր կա

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Օգոստոսի լույս 19-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Դերժինսկի, Ուֆայի և Վլադիմիրի վրա, գրում է Current time-ը։

Astra-ի տվյալներով՝ հարձակման հետևանքով Նիժնի Նովգորոդի մարզի Դերժինսկ քաղաքում բնակելի շենք է վնասվել։ Սվերդլովի անվան պայթուցիկ նյութերի գործարանից ծուխ է բարձրանում (գործարանն ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի և Ուկրաինայի պատժամիջոցների տակ է)։

Նիժնի Նովգորոդի մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը հայտարարել է, որ ռուսական ուժերը գիշերը «հետ են մղել 52 անօդաչու թռչող սարքերի հարձակում»։ Նրա խոսքով՝ անօդաչուների բեկորները վնասել են երկու մասնավոր տներ, օժանդակ շինություններ և մեքենաներ, ինչպես նաև բազմաբնակարան շենքի պատուհաններ։

Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը հայտնել է Ուֆայում արդյունաբերական ձեռնարկությունների վրա հարձակման մասին: Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ եղել է վեց անօդաչու թռչող սարք, որոնցից չորսը խփվել են:

«Մեկն ընկել է արդյունաբերական գոտում՝ առաջացնելով փոքր հրդեհ, որն այժմ մարում ենք: Մեկ այլ անօդաչու թռչող սարք հարվածել է Զատոն միկրոշրջանի բնակելի շենքի: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ վիրավորվել է»,- գրել է նա:

Ավելի ուշ Խաբիրովը հայտարարել է, որ Ուֆայում նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել:

Վլադիմիրի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը հայտարարել է, որ Վլադիմիրում անօդաչու թռչող սարքերի հարվածները վնասել են ամառանոցային հատվածի շինությունները, սակայն լուրջ վնասներ չեն գրանցվել:

ՌԴ ՊՆ-ն հայտնել է 453 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոցման մասին, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Կալուգայի, Վլադիմիրի, Նիժնի Նովգորոդի, Վոլոգդայի, Օրյոլի, Տուլայի, Լիպեցկի, Ռյազանի, Յարոսլավլի, Վոլգոգրադի, Ռոստովի, Սարատովի, Սամարայի, Ուլյանովսկի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի, Բաշկորտոստանի և Սև ծովի վրա։