Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարն ընտրություններ անցկացնելու կոչ է արել և քննադատել իշխանություններին

Լուրեր

19.08.2026 | 13:53
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 103-ը 103-ի դիմաց
19.08.2026 | 13:50
ԵՄ-ում 150 միլիոն մարդ ապրում է «անտեսանելի սահմաններին» մոտ․ JRC  զեկույցը
19.08.2026 | 13:43
Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում բուլինգ ու պարբերական կոնֆլիկտներ են եղել․ 13-ամյա աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել․ Տեսչական մարմին
19.08.2026 | 13:34
Օգոստոսի 20-ին կեսօրից հետո Երևանում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
19.08.2026 | 13:26
ԱՄՆ-ն և Կանադան համաձայնել են կասեցնել նոր մաքսատուրքերը․ Թրամփ
19.08.2026 | 13:18
Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի պատմության մեջ առաջին «նախկին հաջորդ» վարչապետն է․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 13:10
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտեց 4 մեդալով
19.08.2026 | 13:00
Օգոստոսի 20-ից Վերին Պտղնու հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհը կփակվի
19.08.2026 | 12:51
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը երիտասարդական ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:48
Ակցիա Հայաստանում ԵՄ ներկայացուցչության շենքի առջև. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:42
Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ մեկ վիրավոր կա
19.08.2026 | 12:34
Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ ԵՄ անդամ․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:25
Կանդազը Ղարաբաղից բերվել է ՀՀ՝ քաղաքացիներին ջարդելու, ծեծելու համար․ Ալեքսանյանը՝ Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:18
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալի տանը խուզարկություն է․ հայտարարվել է «հանցավոր կազմակերպության բացահայտման» գործողության մասին
19.08.2026 | 12:10
Ավտոդպրոցում սովորելը պարտադիր կդառնա // «Ռոսսելխոզնադզոր»-ը ՀՀ-ից զեկույց է ակնկալում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովը կոչ է արել ընտրություններ անցկացնելու միջոց գտնել նույնիսկ պատերազմի պայմաններում, միաժամանակ, քննադատել է Ուկրաինայի գործող իշխանություններին, գրում է BBC-ն։

Ուկրաինայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը համարվող Ֆեդորովը իր YouTube ալիքում հրապարակեց ժողովրդին ուղղված ուղերձ։

«Եթե պատերազմը շարունակվի ևս մեկ, երկու կամ երեք տարի, կարո՞ղ է Ռուսաստանը, փաստացի, իրավունք ստանալ՝ որոշելու, թե երբ ուկրաինացիները կրկին կկարողանան իրենց իշխանություն ընտրել։ Ես վստահ եմ, որ ոչ։ Ժողովրդավարությունը չի կարող պատանդ լինել Ռուսաստանի կողմից։ Մենք պայքարում ենք հենց այն պատճառով, որ ուզում ենք մնալ ազատ եվրոպական պետություն։ Հետևաբար, մենք պետք է գտնենք օրինական, անվտանգ և իրատեսական մեխանիզմ, որը թույլ կտա Ուկրաինային վերսկսել լիարժեք ժողովրդավարական գործընթացը նույնիսկ շարունակվող պատերազմի ժամանակ»,- հայտարարել է նա հրապարակված տեսաուղերձում։

Ուկրաինայի իշխանությունները բազմիցս պնդել են, որ ռազմական դրության ժամանակ ընտրություններ անցկացնելն անհնար է և ուղղակիորեն արգելվում է Ուկրաինայի օրենսդրությամբ։ Այս համատեքստում նախագահ Վլադիմիր Զելենսկին հիշեցրել է, որ միլիոնավոր ուկրաինացիներ պատերազմից փախել են երկրի արևմուտք և արտասահման, իսկ երկրի տարածքի շուրջ 20%-ը ռուսական օկուպացիայի տակ է։

Բացի այդ, Ուկրաինայում ընտրությունների անցկացումը Մոսկվայի սկզբնական պահանջներից մեկն էր Դոնալդ Թրամփի գլխավորած ԱՄՆ նոր վարչակազմի հետ բանակցություններում։

Իր ուղերձում Ֆեդորովը որևէ անձի անուն չի նշել, այդ թվում՝ ուղղակիորեն չի քննադատել Զելենսկիին, որի հետ նա (առնվազն մինչև վերջերս) սերտ ընկերային և գործընկերային հարաբերություններ ուներ։ Այնուամենայնիվ, նախկին նախարարը բավականին կոշտ է խոսել Ուկրաինայի կառավարման «համակարգի» մասին, որը, ըստ նրա, տառապում է կոռուպցիայից, և կարևոր որոշումների պատճառները չեն բացատրվում։

Նա խոսել է «կառավարման համակարգային ճգնաժամի» և «ինքն իրեն պաշտպանող և փոփոխություններից վախեցող» համակարգի մասին։ Ֆեդորովը նաև հիշատակել է Ուկրաինայի համակարգում կոռուպցիայի մասին, բայց չի նշել, թե կոնկրետ ում նկատի ունի։