Թրոլինգ է ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը․ Վահագն Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցի շուրջ քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը կասկածի տակ դրեց ընդդիմադիր խմբակցության անկեղծությունը հանձնաժողովի ընտրության հարցում։ 

Նա հայտարարեց. «Իմ մոտ տպավորություն է, որ ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը թրոլինգ է»։ 

Որպես հիմնավորում պատգամավորը նշեց, որ երբ հայտնվել է հանձնաժողովի անունը, ընդդիմադիր ողջ խմբակցությունը ծիծաղել է։ Ալեքսանյանը հարցրեց՝ արդյո՞ք Ազգային ժողովը թրոլինգի համար պատշաճ վայր է։

Ի պատասխան մեղադրանքներին՝ նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունը ներկայացնող Լենա Մաթևոսյանը հորդորեց զերծ մնալ որակավորումներից և իր հերթին զարմանք հայտնեց իշխանական թիմի գործելաոճի վերաբերյալ։ 

«Մեր համար էլ շատ զարմանալի էր, որ այդքան գոռում-գոչում եք եվրաինտեգրման մասին, բայց այդքան առաջնահերթ չէր ձեզ համար, որ առաջինը դուք ընտրեիք այս հանձնաժողովը»,- նշեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան