Գերմանիայում դատարանը Ուկրաինայի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիա կազմակերպելու համար

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Շտուտգարտի Բարձրագույն շրջանային դատարանը Ուկրաինայի քաղաքացուն դատապարտել է մեկ տարի և երեք ամիս ժամկետով ազատազրկման լրտեսության գործով։ Նա մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ հրկիզում կազմակերպելու մեջ, հաղորդում է գերմանական dpa գործակալությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գործով անցնող Ուկրաինայի ևս երկու քաղաքացիներ արդարացվել են։

Երեք տղամարդիկ ձերբակալվել էին անցյալ տարի Գերմանիայում և Շվեյցարիայում։ Ըստ մեղադրողների՝ նրանք պատրաստվում էին դիվերսիա իրականացնել Ռուսաստանի հատուկ ծառայությունների հրամանով՝ Ուկրաինա ուղարկելով GPS հետևորդներով երկու ծանրոց՝ ուկրաինական սուրհանդակային ընկերության կողմից օգտագործվող առաքման ուղիների մասին տեղեկություններ հավաքելու համար։

Ավելին, հետաքննության վարկածով, նրանք ծրագրել էին պայթուցիկ սարքերով ծանրոցներ, որոնք պետք է պայթեին տեղափոխման ընթացքում «Գերմանիայում կամ Ուկրաինա տանող այլ վայրերում՝ հնարավորինս մեծ վնաս պատճառելով», սակայն ձերբակալվել են։

Dpa-ը նշում է, որ առաջին դեպքը չէ, երբ Գերմանիայի իրավապահ մարմինները տեղեկանում են նման դիվերսիաների ծրագրերի մասին։ 2024 թվականին Լայպցիգում DHL-ի լոգիստիկ կենտրոնում ծանրոց էր հրդեհվել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ դրա առաքման գործում ներգրավված են եղել Ռուսաստանի հատուկ ծառայությունները։