Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար

Լուրեր

18.08.2026 | 17:15
Ուիլյամս քույրերը տևական ընդմիջումից հետո խաղացել են միասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:07
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
18.08.2026 | 16:56
Դնեպրոպետրովսկի մարզի 16 բնակավայրերից երեխաներով ընտանիքները հարկադիր տարհանվում են
18.08.2026 | 16:48
«Փաշինյանը հայերենի հրաշալի իմացություն ունի». Ռուզաննա Երեմյանը՝«կզացնել»,«չոքացնել» խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 16:37
Գերմանիայում դատարանը Ուկրաինայի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիա կազմակերպելու համար
18.08.2026 | 16:25
Վիետնամի և Կամբոջայի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին վերանշանակման առիթով
18.08.2026 | 16:16
ՉԼ հաղթողը 30 տարեկանում կարիերան ավարտելուց հետո նորամուտն է նշել սիրողական թիմում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18.08.2026 | 16:07
Նոր Հաճնում ավտոկռունկ է ընկել․ նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր
18.08.2026 | 16:06
«Զվարթնոց» օդանավակայանում կներդրվեն առանց սահմանապահի միջամտության սահմանը հատելու e-gate համակարգեր
18.08.2026 | 15:55
ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն
18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
Բոլորը

Դամասկոսի չորրորդ քրեական դատարանը մահապատժի է դատապարտել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զարմիկին՝ Վասիմ ալ-Ասադին: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել սպանության և խոշտանգումների մեջ, ինչը որակվում է որպես պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ըստ սիրիական պետական ​​SANA լրատվական գործակալության: Դատարանը նաև հրամայել է բռնագրավել Ասադի շարժական և անշարժ գույքը, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

Ըստ դատարանի՝ Վասիմ ալ-Ասադի հետ կապված զինված խումբը հարձակվել է Ջարամանա քաղաքում գտնվող խանութի վրա, թալանել այն և առևանգել սեփականատիրոջը՝ նրա ընդդիմադիր հայացքների պատճառով: Ասադը նաև մեղավոր է ճանաչվել երկրի մի շարք շրջաններում սիրիացիների առևանգման և սպանությունների համար։

Ասադի դատավարությունը սկսվել էր հունիսի 24-ին: Ի թիվս այլ բաների՝ նրան մեղադրել են Բաշար ալ-Ասադի եղբոր՝ Մահերի հրամանատարությամբ գործող Սիրիայի բանակի չորրորդ դիվիզիայի հետ կապված անկանոն զինված խմբավորումներ ստեղծելու և ղեկավարելու մեջ: Մեղադրող կողմի պնդմամբ՝ այս ստորաբաժանումները 2011 թվականից ի վեր մասնակցել են Արևելյան Ղութայում տեղի ունեցած գործողություններին, այդ թվում՝ Մլեյհա տարածքում, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։

Միաժամանակ, դատարանն Ասադին արդարացրել է մաքսանենգության և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքներով՝ անբավարար ապացույցների պատճառով։

Վասիմ Ասադը ձերբակալվել է 2025 թվականի հունիսի 21-ին՝ սիրիա-լիբանանյան սահմանին։

Մեկ շաբաթ առաջ՝ 2026 թվականի օգոստոսի 11-ին, նույն դատարանը Բաշար ալ-Ասադին, նրա եղբորը՝ Մահերին և նախկին ռեժիմի մի քանի այլ անդամների հեռակա կարգով մահվան է դատապարտել՝ սպանությունների, խոշտանգումների, անօրինական բանտարկության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներով։

2024 թվականի դեկտեմբերին ռեժիմի տապալումից հետո Բաշար ալ-Ասադը փախել է Ռուսաստան, որտեղ ստացել է ապաստան և, ըստ վերջին հաղորդագրությունների, մնում է այնտեղ։ Ըստ տեղեկությունների՝ Մահեր ալ-Ասադը նույնպես փախել է Ռուսաստան։