Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

Եթե Օմանը խոչընդոտի Հորմուզի նեղուցի հարցով Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին, ԱՄՆ-ը «կռմբակոծի նրանց»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս սպառնալիքը հնչեցրել է Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ ներկայում Մուսկատը բանակցություններ է վարում Թեհրանի հետ Հորմուզի նեղուցում նավագնացության համատեղ վերահսկողության շուրջ, որով տեղափոխվում էր աշխարհի նավթի մեկ հինգերորդը՝ մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմը։ Սակայն այս բանակցություններում մինչ օրս ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվել։

Օգոստոսի 17-ին լրացավ ԱՄՆ-Իրան բանակցությունների համար սահմանված 60-օրյա ժամկետը, որը նախատեսված էր Դոնալդ Թրամփի կողմից հունիսին G7-ի գագաթնաժողովի շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագրով։ Ենթադրվում էր, որ այս ժամանակահատվածում Վաշինգտոնը և Թեհրանը կկարողանան համաձայնության գալ Իրանի դեմ պատժամիջոցների, Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի և այլ հարցերի վերաբերյալ։

Օգոստոսի 17-ին Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է «սպիտակ դրոշ բարձրացնի և հանձնվի»՝ հասկացնելով, որ մտադիր չէ բանակցությունների համար նոր վերջնաժամկետ սահմանել։

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի լրանալուց առաջ էլ կողմերի միջև ռազմական գործողությունները վերսկսվել էին։ Հուլիսին Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցում հարձակվեց մի քանի նավերի վրա, իսկ ԱՄՆ-ն ավիահարվածներ հասցրեց իրանական թիրախներին՝ պնդելով, որ իրենց նպատակն է թուլացնել Թեհրանի կարողությունը՝ սպառնալու Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությանը։

Նախօրեին Al Arabiya-ն, վկայակոչելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը երկարաձգել են բանակցությունների համար նախատեսված հրադադարը, սակայն կողմերը պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը։