Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և պատգամավոր Արթուր Սարգսյանի գործին։

Ալեքսանյանը, հղում անելով քրեական գործի նյութերին, հայտարարեց, որ մեղադրյալները պլանավորում էին Երևանում «աստղիկներ» շաղ տալ, կտրել ինտերնետ լարերը և վտանգել անմեղ մարդկանց կյանքը։ Նա հարց ուղղեց ընդդիմադիր հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիլիթ Գալստյանին. «Արդյոք Դուք պատրաստվո՞ւմ եք նաև արդար անվանել, օրինակ, Ուսամա բեն Լադենին, օրինակ՝ «անմեղ նահատակ»»։ 

Ալեքսանյանը շեշտեց, որ ահաբեկչության մեջ մեղադրվողներին «արդար» կոչելը վիրավորում է իր բանականությունը։

Լիլիթ Գալստյանը հակադարձեց՝ պնդելով, որ քննչական մարմինների հրապարակած նյութերը խիստ խոցելի են և «մոնտաժված»։ Նա ընդգծեց, որ Ալեքսանյանը փորձում է պատառիկներով գնահատականներ կորզել։ Անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Բեն Լադենի համեմատությանը՝ Գալստյանը նշեց. «Այս երկուսի համեմատությունը բացարձակապես կոռեկտ չէ, և Դուք նաև վիրավորում եք ինձ՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր հավատացյալի»։

Ալեքսանյանը հայտարարեց, որ ինքն էլ է վիրավորված որպես քրիստոնյա, երբ եկեղեցականը իրեն պահում է «մոջահեդի» պես. «Քիչ է մնում մի հատ էլ ջիհադիստի ժիլետ հագնի»։

Ալեքսանյանի այս խոսքից հետո իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, համեմատությունը վրդովմունք առաջադրեց ընդդիմադիր պատգամավորների մոտ։ Ի պատասխան՝ Լիլիթ Գալստյանը մեղադրեց իշխանական պատգամավորին Սահմանադրությունը խախտելու համար. «Դուք խախտում էիք անմեղության կանխավարկածը… Դուք դատավոր չեք և Դուք հիմա հնչեցրեցիք դատավճիռ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան