Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման մասին: Նրա խոսքով՝ ՀՕՊ ուժերը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները Բոգորոդսկի և Ռամենսկի շրջանների, Պավլովսկի Պոսադի, Օրեխովո-Զուևոյի, Վոսկրեսենսկոեի, Ստուպինոյի, Կոլոմնայի և Էլեկտրոստալի վրա խոցել են ավելի քան 150 անօդաչու թռչող սարք, գրում է Current time-ը։

Ռամենսկոյեում 10-ամյա աղջիկ է վիրավորվել, երբ անօդաչու թռչող սարքը բախվել է մասնավոր տանը, Բոգորոդսկի շրջանում մի կին է տուժել, Կոլոմնայում՝ տղամարդ:

Պավլովսկի Պոսադ շրջանում ամբողջությամբ այրվել է մասնավոր տուն, այրվել է բազմաբնակարան շենքի տանիքը, բնակիչները տարհանվել են։ Եվս մեկ հրդեհ բռնկվել է Մայա փողոցի 1 հասցեում գտնվող շենքում ։

Ատլանտ Պարկի մոտակայքում գտնվող Wildberries-ի պահեստին անօդաչու է հարվածել։ Հրդեհը մարվել է, ոչ ոք չի տուժել։ Wildberries-ը հայտնել է, որ ընկերության պահեստը կրել է աննշան վնասներ. բեկորները հարվածել են շենքի պատին։ Ապրանքները չեն վնասվել, մարդիկ ժամանակին տարհանվել են։

Կոլոմնայում «Գլոբուս» առևտրի կենտրոնի մոտ գտնվող մանրածախ առևտրի տաղավարը հրդեհվել է անօդաչու թռչող սարքի անկումից հետո։ Կոտելնիկիում կառուցվող բնակելի համալիրում հրդեհվել են շինարարական և ջերմամեկուսիչ նյութեր։ «Էլեկտրոստալ»-ում վնասվել է մեքենա և տրանսֆորմատորային ենթակայան, իսկ Ռամենսկոյե շրջանում՝ մասնավոր տուն։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն առավոտյան հայտնել է, որ օգոստոսի 17-ի երեկոյանից մինչև օգոստոսի 18-ի առավոտյան ժամը 5:00-ն Մոսկվայի մարզի ուղղությամբ թռել է 620 անօդաչու թռչող սարք, որոնցից 180-ը խոցվել է։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի լույս 18-ի գիշերը Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Տամբովի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի ջրերի վրա խոցվել է ուկրաինական 791 անօդաչու թռչող սարք։