«Յաբլոկո»-ի փոխնախագահ Լև Շլոսբերգը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել ռազմական «կեղծիքների» և ՌԴ բանակը «վարկաբեկելու» գործով

Լուրեր

21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
Բոլորը

ՌԴ Պսկովի քաղաքային դատարանը «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ Լև Շլոսբերգին դատապարտել է 11 տարի և 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ ռազմական «կեղծիքներ» տարածելու և ռուսական բանակը «վարկաբեկելու» հոդվածներով։ Մեղադրող կողմը պահանջել էր 12 տարի և մեկ ամիս ժամկետով ազատազրկում, գրում է Current time-ը։

Ռազմական «կեղծիքներ» տարածելու քրեական գործը հարուցվել է Эхо Москвы-ի կողմից բրիտանական Daily Mirror-ի շապիկի վերահրապարակման պատճառով, որտեղ պատկերված էր արյունոտված կին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Նրա արյունը… Նրա ձեռքերը» մակագրությամբ։ Շլոսբերգի Տելեգրամի ալիքից հրապարակումը ջնջվել է 2025 թվականի դեկտեմբերին, իսկ Эхо Москвы-ի տելեգրամյան ալիքը դադարեցրել է գործունեությունը 2022 թվականին՝ խմբագրությունը լուծարելու որոշումից հետո։

Շլոսբերգը հայտարարել է, որ հետաքննությունը չի կարողացել ապացուցել, որ ինքն է հրապարակման հեղինակը։ Նրա պաշտպանները դատարանի ուշադրությունն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ նա պաստառը վերահրապարակել է՝ նախքան ՌԴ Քրեական օրենսգրքում ռուսական բանակի մասին «կեղծիքների» վերաբերյալ հոդվածի ներմուծումը։

Ռուսական բանակը «վարկաբեկելու» համար մեղադրանք Շլոսբերգին առաջադրվել է պատմաբան Յուրի Պիվովարովի հետ բանավեճի պատճառով։ Մեկ ամիս առաջ Շլոսբերգը դատապարտվել էր 420 ժամ հասարակական աշխատանքի՝ «օտարերկրյա գործակալի» իր պարտականությունները չկատարելու համար։