Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Եվրահանձնաժողովը 2,3 միլիոն եվրոյի արտակարգ հումանիտար օգնություն է հատկացնում Նիգերիային, Կամերունին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը և Չադին՝ խոլերայի շարունակվող բռնկումների դեմ պայքարելու նպատակով։

«Եվրոպան աչք չի փակում այս խնդրի վրա»,- այսօր հայտարարել է Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լահբիբը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Աֆրիկյան տարածաշրջանում գրանցվել է խոլերայի 61,888 դեպք, արձանագրվել է 1,230 մահ։ Միայն մայիսին տարածաշրջանի 10 երկրներում արձանագրվել է 14,230 նոր դեպք, ինչը 39%-ով գերազանցում է ապրիլի ցուցանիշը։

«Խոլերան կանխարգելելի և բուժելի է: Սակայն այն դեռևս սպառնում է մարդկանց կյանքին, քանի որ նրանք զրկված են այնպիսի տարրական պայմաններից, ինչպիսիք են մաքուր ջուրն ու բուժօգնությունը: Մի ժամանակաշրջանում, երբ մարդասիրական կարիքներն աճում են, իսկ ռեսուրսները՝ կրճատվում, Եվրոպան անտարբեր չի մնում: Այս արտակարգ ֆինանսավորումը կօգնի մեր գործընկերներին արագ գործել, զսպել բռնկումները և պաշտպանել առավել վտանգված համայնքները»,- հայտարարել է Եվրահանձնակատարը։

Ֆինանսավորման ամենախոշոր մասը՝ 1,5 միլիոն եվրո, կտրամադրվի Նիգերիային։ Գումարն ուղղվելու է դժվարամատչելի վայրերում աշխատող բժշկական թիմերի ավելացմանը, անհրաժեշտ հավաքածուների տրամադրմանը և հանրային ու կենցաղային ջրի մաքրմանը։

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը տրամադրվելու է 500,000 եվրո՝ պատվաստման ծրագրերի ընդլայնման, ջրի և հիգիենայի հետ կապված իրավիճակի բարելավման միջոցառումների, ինչպես նաև արժանապատիվ և անվտանգ հուղարկավորությունների կազմակերպման նպատակով։

Չադը կստանա 200,000 եվրո՝ ջրի, սանիտարական պայմանների և հիգիենայի հասանելիությունը բարելավելու, ինչպես նաև հսկողության ու դեպքերի կառավարման հարցում համայնքային աջակցության նպատակով։

Կամերունին հատկացվող 100,000 եվրոն նախատեսված է առավել տուժած գյուղերում հիվանդության բռնկման զսպման, բուժանձնակազմի ներգրավման, դեղամիջոցների մատակարարման, խոլերայի բուժման լրացուցիչ ստորաբաժանումների և ռեհիդրատացիայի (վերաջրացման) կետերի ստեղծման համար։

Խոլերան սուր, խոլերային վիբրիոններով հարուցվող անթրոպոնոզ ինֆեկցիոն հիվանդություն է, որը հիմնականում տարածվում է աղտոտված ջրի, սննդամթերքի օգտագործման հետևանքով, ինչպես նաև կեղտոտ ձեռքերի միջոցով: Վարակի տարածման գործում մեծ դեր ունեն ճանճերը:

Ամբողջ աշխարհում խոլերայի դեպքեր շարունակում են ակտիվորեն արձանագրվել Աֆրիկայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում և Ամերիկայում։ Միայն 2026 թվականի հունիսի 22-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում գրանցվել է խոլերայի 8,247 նոր դեպք, ինչպես նաև մահվան 326 դեպք։

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) համաձայն՝ Եվրամիության բնակիչների ու ճանապարհորդների համար վարակման ընդհանուր ռիսկը մնում է ցածր։ Այնուամենայնիվ, չի բացառվում վարակի առանձին դեպքերի ներկրումը եվրոպական երկրներ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2024 թվականին եվրոպական ութ երկրներում արձանագրվել է ներկրված 16 դեպք (համեմատության համար՝ 2023-ին արձանագրվել է 12, 2022-ին՝ 29, 2021-ին՝ 2, իսկ 2019-ին՝ 25 դեպք): Բոլոր պացիենտներն ունեցել են խոլերայով ախտահարված տարածաշրջաններ այցելելու պատմություն:

ECDC-ն ռիսկային գոտիներ մեկնողներին հորդորում է նախապես խորհրդակցել առողջապահական կլինիկաների հետ և խստորեն հետևել հիգիենայի հիմնական կանոններին՝ օգտագործել միայն շշալցված կամ քլորով մշակված ջուր, մրգերն ու բանջարեղենը մանրակրկիտ լվանալ բացառապես շշալցված կամ քլորացված ջրով, ձեռքերը կանոնավոր լվանալ օճառով, սննդակարգում ներառել միայն լավ եփված ուտելիք և խուսափել հում ծովամթերքի օգտագործումից:

Կարինե Ասատրյան

Բրյուսել