ԵՄ-ին անդամակցությունը մեր առաջնահերթությունը չէ. Էրդողան
Քաղաքականություն
17.08.2026 | 18:40
Եվրամիությանն անդամակցությունն Անկարայի առաջնահերթությունը չէ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Al Jazeera-ին տված հարցազրույցում, փոխանցում է ermenihaber-ը։
Էրդողանը հավելել է՝ ԵՄ-ն կլինի կորցնող կողմը, եթե Թուրքիան չմիանա ԵՄ-ին։
«Եվրոպան, կարծես, ցանկություն չունի Թուրքիային ընդունել Եվրամիություն»,- հավելել է նա։
Անդրադառնալով F-35 կործանիչների հետ կապված իրավիճակին՝ Էրդողանը նշել է, որ այս պահին սպասում են՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարի խոստումը F-35-երի վերաբերյալ։
«Նրանք մեզ խոսք են տվել, և այդ խոստման կատարումը շատ մեծ կարևորություն ունի Թուրքիայի համար, սպասում ենք այդ խոստման կատարմանը»,- նշել է Էրդողանը։

