Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին

Լուրեր

21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
Բոլորը

ՌԴ Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանի Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 մարդ է մահացել, հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։ Եվս 4 մարդ, այդ թվում՝ 14-ամյա տղա, վիրավորվել է, փոխանցում է Current time-ը։

«Երկու վիրավորի բժշկական օգնություն է ցուցաբերվել. նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։ Մյուսներին, այդ թվում՝ երեխային, ուղարկել են Վալույսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց»,- գրել է նա։

Ըստ Շուվաևի՝ շենք է հրդեհվել, մեքենա է վնասվել։

Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել Կոլոսկովոյի վրա հրթիռային հարվածը։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 17-ի գիշերը ռուսական զինված ուժերը Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կալուգայի, Կուրսկի և Ռոստովի մարզերի, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Ազովի ու Սև ծովերի ջրերի վրա խոցել են ուկրաինական 205 անօդաչու թռչող սարք։