Հայաստանը ոչ մի խնդրանքով չի դիմել. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը չեղարկելու մասին

Լուրեր

04.09.2026 | 16:46
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի. դատարանը որոշեց կալանավորումը երկարաձգել
04.09.2026 | 16:44
«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել Շերիֆ մականունով հայտնի Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ
04.09.2026 | 16:41
Վահագն Խաչատուրյանը Պրահայում շնորհակալություն է հայտնել 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցած չեխ փրկարարներին
04.09.2026 | 16:29
Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
04.09.2026 | 16:20
Գագիկ Ծառուկյանը կմնա՞ կալանքի տակ․ դատարանը հրապարակում է որոշումը․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 16:18
Ֆոլկլենդների շուրջ լարվածությունը նոր փուլում է․ Արգենտինան բազա է կառուցում, Լոնդոնը հակադարձում է
04.09.2026 | 16:07
Երկու դատախազ տույժի է ենթարկվել՝ քրեական հետապնդումներ չհարուցելու և հսկողությունը պատշաճ չիրականացնելու համար
04.09.2026 | 15:55
«Իսպանիան ավերված երկիր է»․ Թրամփը կրկին կոշտացրել է հռետորաբանությունը Մադրիդի հասցեին
04.09.2026 | 15:51
Մարալ Արթինը կխաղա Սաուդյան Արաբիայում
04.09.2026 | 15:45
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 3 կազմակերպություն
04.09.2026 | 15:33
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը կանգ է առել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ Bloomberg
04.09.2026 | 15:21
ՀՀ նախագահը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի հետ
04.09.2026 | 15:10
Շուրջ 230 մլն դրամի բռնագանձման պահանջ՝ նախկին փոխքաղաքապետից // Փաշինյանը խոսել է ջրի խնդիրների մասին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 15:05
Ուիթքոֆն ու Քուշները կայցելեն Մոսկվա ու Կիև սեպտեմբերի 5-6-ը. ԶԼՄ-ներ
04.09.2026 | 14:53
Պետք է ջրի շուկան ազատականացվի. Փաշինյան
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է բանակցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մեր թեկնածուի նշանակման հարցով:

«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ոչ էլ՝ առաջարկությամբ: Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում և հետևողական շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե այդ դեպքում ինչո՞ւ է ռուսական կողմը հայտնում, որ Հայաստանի խնդրանքով է գագաթնաժողովը չեղարկվել, Փաշինյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Տարօրինակ է»: Վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումներում խոսում է ցանկացած հուզող հարցի մասին, և հավելեց. «Բայց չեմ կարծում, որ Ռուսաստանի նախագահի հետ պետք է խոսեմ իր օգնականի հայտարարության մասին: Եվ բազմիցս ասել եմ, որ գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևոր հարցերից չէ: Շատ ավելի կարևոր հարցեր են քննարկվում այդ համատեքստում, և ամենակարևոր հարցը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության, կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների և այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների հարցն է»:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների՝ դեկտեմբերի 6-ին նախանշված գագաթնաժողովը չեղարկվել է՝ հաշվի առնելով ընտրություններին պատրաստվող Հայաստանի համապատասխան խնդրանքը: