«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրենի՝ Սերժ Սարգսյանի խնամու անհատական բանկային պահատեղիներում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկու ձուլակտորներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  նախնական քննության տվյալներով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը 2016 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով խարդախությամբ առերևույթ հափշտակել է ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, քննիչի որոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն ընկերության ևս երկու նախկին աշխատակցի՝ պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության նախկին ղեկավարին և մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել գործով մեղադրյալ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի բանկային հաշիվներում առկա՝ ընդհանուր 272.900 ԱՄՆ դոլար գումարի, վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող երկու բնակարանների, Կոտայքի և Շիրակի մարզերում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև շարժական գույքի վրա:

Բացի այդ, վերջինիս անհատական բանկային պահատեղիներից առգրավվել է 30.000 ԱՄՆ դոլար, 15.000 եվրո, թվով 31 հատ 999.9 հարգի ոսկու ձուլակտորներ և զարդ՝ ընդհանուր շուրջ 500 գրամ քաշով, ինչպես նաև՝ ընդհանուր թվով 39 հատ տարբեր չափերի ոսկե և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: