ՌՊԼ-ն ու «Կրասնոդարն» արձագանքել են Էդուարդ Սպերցյանի հաջող նորամուտին Սաուդյան Արաբիայի առաջնությունում

Լուրեր

21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
Բոլորը

Ռուսաստանի Պրեմիեր լիգան ու Էդուարդ Սպերցյանի նախկին ակումբ «Կրասնոդարն» արձագանքել են Հայաստանի ազգային հավաքականի ավագի հաջող նորամուտին Սաուդյան Արաբիայի առաջնությունում: «Ալ Ահլիի» նորեկը խփել էր «Ալ Դիրիյահի» դեմ տնային հանդիպման միակ ու հաղթական գոլը:

«Էդուարդ Սպերցյանին 25 րոպե պահանջվեց պաշտոնական խաղում «Ալ Ահլիի» կազմում գոլ խփելու համար։ Շարունակի՛ր նույն ոգով, Էդո»,- տելեգրամյան ալիքում գրել է ՌՊԼ-ի մամուլի ծառայությունը:

«Էդո, ինչ լավն ես դու։ Առաջին հանդիպումն «Ալ Ահլիում», և անմիջապես նորամուտի գոլ ու հաղթանակ Սաուդյան Արաբիայի առաջնության մեկնարկային տուրում։ Մեր առաջատար»,- նշված է «Կրասնոդարի» տելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ 26-ամյա հայ կիսապաշտպանը հուլիսի 7-ին ռուսական «Կրասնոդարից» է տեղափոխվել «Ալ Ահլի», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։