Գործընկերս ասաց` Սիսակ ջան, նստի, հետ գնացի. Սիսակ Գաբրիելյանը` Էդգար Ղազարյանի ուղղությամբ գնալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
Բոլորը

Ազգային ժողովում Factor TV-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է դրվագին, երբ Էդգար Ղազարյանի ելույթից հետո ինքը քայլել էր նրա ուղղությամբ:

Պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում էր հարվածել Ղազարյանին, Գաբրիելյանը արձագանքեց. «Միանշանակ՝ չէ։ Իմ գործընկերները ավելի մոտ էին նստած, ինչ-որ բան էին խոսում, փորձում էի մոտենալ։ Գործընկերներիցս մեկն ասաց՝ «Սիսակ ջան, նստի», գնացի նստեցի։ Երբ նիստը նախագահողը սկսեց խոսել, որպես հարգանքի նշան նաև նստեցի իմ տեղում»։

Խոսելով խորհրդարանական էթիկայի և վարքագծի կանոնների մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ իշխող մեծամասնությունը փորձում է ձևավորել քաղաքական նոր մշակույթ։

«Մենք, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի առաջարկությամբ, հայտարարել ենք, և մյուս խմբակցություններն ընդունել են, որ այն, ինչ եղել է անցյալում, վնասել է ԱԺ հեղինակությանը, եկեք գծեր սահմանենք և դրանից այն կողմ չանցնենք, և դա 99․9%-ով պահվում է»,- ասաց Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի այսօրվա ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվել էր։ Պատգամավորների միջև բանավեճը շարունակվել է նաև նիստերի դահլիճից դուրս՝ խորհրդարանի միջանցքում։

Ելույթի ընթացքում Ղազարյանը նշել էր, որ իր քեռու անվանակից թոռը՝ Աղաջան Ջանոյանը, ԵՊԲՀ-ի առաջին կուրսի ուսանող էր և զոհվել է 44-օրյա պատերազմում։

«Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը, փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»,- ասել էր Ղազարյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել էր, որ Ղազարյանի խոսույթի վերաբերյալ խմբակցությունը նիստ է անցկացրել՝ առանց մանրամանսեր ներկայացնելու։ Ավելի ուշ Ղազարայանը դուրս էր եկել ԱԺ-ից՝ առանց հարցերի պատասխանելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան