«Սուս նստե՛ք տեղներդ»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ազգային ժողովում ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը, անդրադառնալով Վահագն Ալեքսանյանի ցուցադրած տեսանյութին, որտեղ մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունք էր պատկերված, նշեց, որ նման երևույթները զայրույթ են առաջացնում ցանկացած բանական մարդու մոտ։
«Մանվելը, ում վանկարկում էին 2008 թվականին, այդ թվում՝ այդ հանրահավաքների հիմնական մոդերատոր Նիկոլ Փաշինյանը, նույն այդ Մանվել Գրիգորյանն էր, ում վերաբերում է 2000 թվականի այս տեսանյութը»,-ընդգծեց նա։

Ղազարյանը հիշեց մի առակ, որը, ըստ նրա, Վազգեն Սարգսյանը ժամանակին արտագրել էր իր նոթատետրում։ Պատմելով կեղտի մեջ տաքացած և ծլվլալու պատճառով կատվին կեր դարձած ճնճղուկի պատմությունը՝ Ղազարյանը մեջբերեց Սպարապետի հետևությունը. «Եթե կեղտի մեջ ես՝ ձենդ գլուխդ մի՛ գցի»։

Այս համատեքստում նա դիմեց իշխանող խմբակցությանը՝ հորդորելով. «Սո՛ւս նստեք տեղներդ։ Դուք այն քաղաքական ուժը չեք, որ կարողանաք որևէ մեկի անունը տալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան