Թրամփին դատի են տվել Truth Social-ում գրառումները դրամայնացնելու համար

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ամերիկյան The Intercept լրատվական կայքը և Freedom of the Press Foundation (FPF) կազմակերպությունը դատական ​​հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Հայցվորները ձգտում են արգելափակել Truth API վճարովի ծառայությունը, որը վաղաժամ հասանելիություն է տալիս Սպիտակ տան նախագահի գրառումներին նրա Truth Social սոցիալական ցանցում, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հայցում նշվում է, որ Truth API-ը խախտում է ԱՄՆ Սահմանադրության առաջին և հինգերորդ փոփոխությունները՝ բաժանորդներին «անհիմն վճարներով» վաղ հասանելիություն ապահովելով Թրամփի հրապարակային հայտարարություններին, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի գրառումներին։

«Այս սխեման անսովոր է, կոռումպացված և հակասահմանադրական, և հայցվորները դատական ​​հայց են ներկայացնում՝ այն ​​դադարեցնելու համար»,- նշել են The Intercept-ը և FPF-ը:

Հայցվորները նշում են, որ 2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը Truth Social-ում հրապարակել է 9-ից մինչև 11 հազար հաղորդագրություն:

«Նրա որոշ գրառումներ անմիջապես չեն ուղեկցվում Սպիտակ տան համապատասխան հայտարարությամբ։ Այլ կերպ ասած՝ նախագահ Թրամփի գրառումները պաշտոնական կառավարական նորություններ ստանալու միակ միջոցն են»,  նշում են նրանք:

Trump Media & Technology Group (TMTG)-ը, որին պատկանում է Truth Social-ը, հուլիսի վերջին գործարկեց Truth API ծառայությունը։ Բաժանորդագրությունները սկսեցին վաճառվել մինչև ամսական 100,000 դոլարով։ Հաղորդվել էր, որ բաժանորդները կարող են Թրամփի և նրա մերձավորների նոր գրառումներին  հասաանելիություն ունենալ «միլիվայրկյանների ընթացքում»՝ ավելի արագ, քան սովորական օգտատերերը։

Դոնալդ Թրամփը Truth Social-ի միջոցով հայտարարում է իր որոշումների, որոնք հաճախ զգալի ազդեցություն են ունենում բորսաների վրա։ Այսպիսով, նրա գրառումներին վաղ հասանելիությունը կարող է զգալի շահույթ բերել առևտրականներին։ Քանի որ ԱՄՆ նախագահն ինքն է TMTG-ի ամենամեծ բաժնետերը, Truth API-ի գործարկումը լուրջ հարցեր է առաջացրել Թրամփի կողմից իր պաշտոնն անձնական առևտրային շահույթի համար օգտագործելու հնարավորության վերաբերյալ։