Խոշոր պայթյուն՝ Հռոմի մերձակայքում գտնվող զինամթերքի գործարանում
Քաղաքականություն
13.08.2026 | 20:08
Հռոմից մոտ 45 կմ հարավ-արևելք գտնվող Կոլեֆերո քաղաքում՝ զինամթերքի գործարանում, այսօր՝ օգոստոսի 13-ին հրդեհ է բռնկվել, որին հաջորդել է խոշոր պայթյուն։ Այս մասին հայտնում է ANSA-ն։
Նախնական տեղեկություններով՝ գործարանում այդ պահին մոտ 20 աշխատակից է եղել, և նրանցից ոչ ոք չի տուժել։
Փրկարարները շարունակում են տարածքի անվտանգությունն ապահովելու աշխատանքները, իսկ դեպքի հանգամանքները քննվում են։ Velletri-ի դատախազությունը հետաքննություն է սկսել հրդեհի գործով։

