Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա

Լուրեր

27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
Բոլորը

Չինաստանի հետ կապ ունենալու մեջ կասկածվող հաքերները բաց կոդով արհեստական բանականության գործակալների միջոցով կիբեռհարձակում են իրականացրել Թայվանի պետական համակարգերի դեմ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իսրայելական Dream կիբեռանվտանգության ընկերության հետազոտությունները։

Հետազոտողների տվյալներով՝ հարձակման ընթացքում օգտագործվել է մինչև ութ ԱԲ գործակալ, որոնք գրեթե ինքնուրույն գործել են որպես համակարգված կիբեռխումբ։ Հուլիսի սկզբին նրանք քարտեզագրել են Թայվանի 21 պետական համակարգ՝ խոցելիություններ հայտնաբերելու և ներթափանցելու նպատակով։

Հարձակվողներին հաջողվել է կոտրել առնվազն 85 օգտահաշիվ և գողանալ պետական համակարգերի աշխատակիցների վերաբերյալ ավելի քան 2,5 հազար գրառում։ Հետագայում հարձակումը տարածվել է նաև Թայվանի միջուկային անվտանգության գործակալության և առնվազն յոթ էներգետիկ ընկերությունների համակարգերի վրա։

Dream-ի հետազոտողները հաքերների գործողություններն ուղղակիորեն չեն վերագրել Չինաստանի իշխանություններին, սակայն հարձակման հետ կապված ներքին հաղորդագրություններում պարզեցված չինարենի օգտագործումը, ըստ նրանց, վկայում է Չինաստանի հետ հնարավոր կապի մասին։ Թայվանի թվային հարցերի նախարարությունը հրաժարվել է միջադեպը մեկնաբանել՝ նշելով տեղեկատվության գաղտնիությունը։

Հետազոտողները միջադեպը ներկայացնում են որպես ԱԲ գործակալների միջոցով իրականացված աննախադեպ կիբեռհարձակման օրինակ։