Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո
Քաղաքականություն
12.08.2026 | 14:47
ՌԴ Գելենջիկ քաղաքում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո, հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Վերջին տվյալներով՝ քաղաքի վրա գիշերային հարձակման հետևանքով վիրավորվել է 3 մարդ, որոնցից 2-ը հոսպիտալացվել են։
Գոլուբայա բուխտա շրջանի տարածքում վնասվել է շուրջ 20 տուն, որոնցից երեքն ամբողջությամբ ավերվել են։ Վնասված տների բնակիչները տարհանվում են, հայտնել է շտաբը։
Օգոստոսի լույս 12-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի տարածքների վրա, այդ թվում՝ Գելենջիկում, Նովոռոսիյսկում, Անապայում և Տեմրյուկի շրջանում։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ 2 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել։
Ուկրաինական Supernova+ մոնիթորինգային ալիքը հայտնել է Նովոռոսիյսկի նավահանգստի մոտակայքում հրդեհի մասին։

