Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
12.08.2026 | 15:10
ՔՊ-ականների բոյկոտն ԱԺ-ում՝ «կաթողիկոս» բառը լսելիս // Ալիևը՝ ՀԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 15:01
Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
12.08.2026 | 14:47
Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո
12.08.2026 | 14:38
Սիսիանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․ Ռեզայի
12.08.2026 | 14:16
72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
12.08.2026 | 13:58
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 13:49
Հորդառատ տեղումներ կլինեն, հնարավոր է նաև կարկուտ
Բոլորը

Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանը պատասխանել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցերին, որոնք վերաբերում էին պետական պարտքի նկատմամբ վերաբերմունքին և ընդդիմադիր դառնալու դրդապատճառներին։

Սիսակ Գաբրիելյանի այն դիտարկմանը, թե արդյոք կա աշխարհում որևէ երկիր, որը պարտքը չի վճարել և սնանկ է ճանաչվել, Հայկ Ֆարմանյանը նշել է, որ խնդիրը պարտքի կայուն կառավարելիության մեջ է։

«Ես ասում եմ՝ մենք մեր տնտեսության մեջ ունենալու ենք պետական պարտքի կայուն կառավարելիության խնդիր։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունենալու՝ գուցե սնանկ հայտարարվի երկիրը»,- նշել է թեկնածուն՝ որպես օրինակ բերելով պարտքերի տակ հայտնված գործարարի վիճակը։

Սիսակ Գաբրիելյանն իր հերթին հարցադրում է արել, թե արդյոք պետական պարտքի մասին հայտարարություններով հասարակությանը չեն «սարսափեցնում»։
«Կարո՞ղ եք ասել մի երկիր, որ պետական պարտք է վերցրել, չի տվել ու ի՞նչ է եղել… այդ միջազգային բանկերը զորք են հավաքում, գալիս կառավարության շենքերն են գրավո՞ւմ»,- հարցրել է պատգամավորը։

Հայկ Ֆարմանյանը շեշտել է, որ ինքը եղել է ՊԵԿ-ի պրոֆեսիոնալ ծառայող և 2019 թվականին գործող իշխանության օրոք ենթարկվել է հալածանքների ու ապօրինի ազատվել Պետական եկամուտների կոմիտեից։

«Ինձ ուղիղ ասվել է, որ պետք է դիմում գրեմ ձեր իշխանության օրոք՝ 2019 թվականին։ Եթե դուք հիմա ուսումնասիրեք Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքը, ապա կտեսնեք, որ միայն Արևմտյան մաքսատուն-վարչությունում է երկու իրար հետ կապ չունեցող բաժին միավորվել միայն այն բանի համար, որ ինձ կարողանան ազատել աշխատանքից»,- պարզաբանել է Ֆարմանյանը։

Նա հավելել է, որ դատական բոլոր ատյանները, ներառյալ Վճռաբեկ դատարանը, հաստատել են իր ազատման ապօրինի լինելը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան